ԱՄՆ նախագահը զանգահարել է Իսրայելի վարչապետին՝ իր աջակցությունը հայտնելու
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը զանգահարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին և ընդգծել, որ ԱՄՆ-ն աջակցում է Իսրայելին և լիովին աջակցում է Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին, հայտնում են Իսրայելի վարչապետի գրասենյակից, տեղեկացնում է Times of Israel-ը:
Նշվում է, որ Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Բայդենին աջակցության համար և ասել, որ ՛՛կպահանջվի երկար և հզոր արշավ, որում Իսրայելը կհաղթի՛՛: