երեքշաբթի, օգոստոս 25
25 / 8 / 2026
ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչը կայցելի Ռուսաստան

ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչը կայցելի Ռուսաստան

ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆն այս շաբաթ կայցելի Ռուսաստան: Այս տեղեկությունը հաստատել է ԱՄՆ Պետդեպարտամենտը՝ չբացահայտելով, սակայն, այցի օրակարգը։

ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է. «Մենք կարող ենք դա հաստատել: Ես ձեզ համար որևէ մանրամասն չունեմ այն մասին, թե ինչ է դա ներառելու»:

Բրյուսը չի հստակեցրել նաև Ուիթքոֆի այցի ճշգրիտ ժամանակը։

  • Կիսվել: