ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԱՄՆ-ն Ուկրաինային դարձյալ զենք կմատակարարի. արժեքը՝ 300 մլն դոլար

ԱՄՆ-ն Ուկրաինային դարձյալ զենք կմատակարարի. արժեքը՝ 300 մլն դոլար

ԱՄՆ-ն ևս 300 միլիոն դոլարի զենք կպատվիրի Ուկրաինայի համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը, տեղեկացնում է Ռոյթերսը:

Ինչպես հայտնել է կայքի՝ Պենտագոնում հավատարմագրված թղթակիցը՝ ռազմական օգնության նոր փաթեթում կլինեն լազերային նշանառության հրթիռներ, հարվածային և հետախուզական ԱԹՍ-ներ, դրոնների դեմ պայքարի միջոցներ, գնդացիրներ, զինամթերք:

Նշվում է նաև, որ կներառվեն դեղորայք ու արբանյակային հետախուզության համար կոմերցիոն վճարումներ։

 

 

  • Կիսվել: