երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԱՄՆ-ն ու Իսրայելը չեն կարողանա պառակտել Իրանը. Վելայաթի

ԱՄՆ-ն ու Իսրայելը չեն կարողանա պառակտել Իրանը. Վելայաթի

ԱՄՆ-ն ու Իսրայելը մեծացրել են ճնշումը Իրանի վրա, սակայն նրանք բավարար ուժ չունեն Իսլամական Հանրապետությունը պառակտելու համար։ Նման կարծիք է հայտնել Իրանի ղեկավար և հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։

«Իրանի մեծ ժողովուրդը դա թույլ չի տա, սակայն նրանք ուժեղացրել են ճնշումը, քանի որ տեսել են, որ Իրանը զարգանում է` չնայած պատժամիջոցներին, և որ տարածաշրջանում առաջին և վերջին խոսքը մերն է», - ասել է Վելայաթին:

Ավելի վաղ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ԱՄՆ վարչակազմին մեղադրել էր հանրապետությունում «քաոս, ահաբեկչություն և ավերածություններ հրահրելու» համար:

  • Կիսվել: