կիրակի, մայիս 26
26 / 5 / 2024
ԱՄՆ-ն ու Եվրոպան խախտել են Սերբիայի տարածքային ամբողջականությունը՝ ճանաչելով Կոսովոն. Վուչիչ

ԱՄՆ-ն ու Եվրոպան խախտել են Սերբիայի տարածքային ամբողջականությունը՝ ճանաչելով Կոսովոն. Վուչիչ

Ամերիկայի Միացյալ Նահանգները և Եվրամիության երկրները սատարում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, սակայն իրե՛նք են խախտել Սերբիայինը՝ ճանաչելով Կոսովոն։ Այս մասին Բելգրադում Սլովենիայի նախագահ Բորուտ Պախորի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։

Խոսելով այն մասին, թե ինչու՛ Բելգրադը չմիացավ Մոսկվայի դեմ պատժամիջոցներին՝ Վուչիչն ասել է. ՛՛Ինչպե՞ս մեր ժողովրդին բացատրեմ, որ մենք պատժամիջոցներ ենք սահմանում Ռուսաստանի դեմ, ոչ թե Սլովենիայի։ Ռուսաստանը չի խախտել Սերբիայի տարածքային ամբողջականությունը, Սլովենիան խախտել է: Մենք Սլովենիայի դեմ պատժամիջոցներ չենք կիրառում, այլ փորձում ենք բարելավել հարաբերությունները՛՛:

Ավելի վաղ Վուչիչը հայտնել էր, որ Սերբիան չի դիտարկում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը։

  • Կիսվել: