ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ԱՄՆ-ն Թուրքիային և Հունաստանին կոչ է անում չթեժացնել իրավիճակը տարածաշրջանում

ԱՄՆ-ն Թուրքիային և Հունաստանին կոչ է անում չթեժացնել իրավիճակը տարածաշրջանում

ԱՄՆ պետքարտուղարությունը մեկնաբանել է Էգեյան ծովի օդային տարածքում հունական ՀՕՊ համակարգերի կողմից թուրքական ինքնաթիռները նշանառության տակ առնելու վերաբերյալ պնդումները: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ավելի վաղ նման պնդում էր առաջ քաշել պաշտոնական Անկարան: Իր հերթին հունական կողմը հերքել էր այդ պնդումները:

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ հարցին անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղարության անանուն պաշտոնյաներից մեկը:

Նա մասնավորապես նշել է. «Մենք շարունակում ենք կոչ անել ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներ՝ Հունաստանին և Թուրքիային տարաձայնությունները դիվանագիտական ճանապարհով լուծել և ապահովել տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը: Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում զերծ մնալ այնպիսի հռետորաբանությունից և գործողություններից, որոնք ավելի կթեժացնեն լարվածությունը»:

Հիշեցնենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը պատրաստվում է տեղեկատվություն տրամադրել՝ ՆԱՏՕ-ին Էգեյան ծովի օդային տարածքում հունական ՀՕՊ համակարգելի կողմից թուրքական ինքնաթիռները նշանառության տակ առնելու լուրերի վերաբերյալ:

  • Կիսվել: