ԱՄՆ-ն Թուրքիային C-400-ի ձեռքբերման այլընտրանք է առաջարկել. Շերման
ԱՄՆ-ն Թուրքիային ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման այլընտրանք է առաջարկել։ Այս մասին CNN TURK-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը։
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛C-400-ի ձեռքբերումը խնդիր է ստեղծում ՆԱՏՕ-ի դաշինքում։ Մենք այլընտրանք առաջարկեցինք, Թուրքիան հաստատ գիտի, թե ինչ անի՛՛։
Շերմանը հույս է հայտնել, որ իրենք կկարողանանք ընդհանուր ճանապարհ գտնել, սակայն չի հստակեցրել, թե ինչ այլընտրանքի մասին է խոսքը։