երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԱՄՆ-ն թիրախավորել է իրանական 52 օբյեկտ, որոնց թվում են նաև մշակութային օբյեկտներ. Դոնալդ Թրամփ

ԱՄՆ-ն թիրախավորել է իրանական 52 օբյեկտ, որոնց թվում են նաև մշակութային օբյեկտներ. Դոնալդ Թրամփ

ԱՄՆ-ն թիրախավորել է իրանական 52 օբյեկտ, որոնցից մի քանիսը «շատ կարևոր են Իրանի և իրանական մշակույթի համար» և պատասխան հարվածը ուժեղ կլինի, եթե Թեհրանը հարված հասցնի ԱՄՆ-ին: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրառում է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Նա նաև նշել է, որ 52 թիրախները այն 52 ամերիկացիներ են, որոնք Իրանում պատանդ են վերցվել 1979 թվականի նոյեմբերին՝ Թեհրանում ամերիկյան դեսպանատան գրավման ժամանակ:
 
«ԱՄՆ-ն այլևս ոչ մի սպառնալիք չի ցանկանում»,- գրել է Թրամփը։

  • Կիսվել: