շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
ԱՄՆ-ն ճանաչում է Ղրիմում գործողություններ իրականացնելու Ուկրաինայի իրավունքը. Քիրբի

ԱՄՆ-ն ճանաչում է Ղրիմում գործողություններ իրականացնելու Ուկրաինայի իրավունքը. Քիրբի

ԱՄՆ-ն ճանաչում է Ուկրաինայի իրավունքը՝ պլանավորելու և իրականացնելու ռազմական գործողություններ Ղրիմում, քանի որ թերակղզին համարում է ուկրաինական տարածք: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ղրիմն Ուկրաինա է, և ուկրաինացիներն իրավունք ունեն որոշելու, թե իրենց երկրի ներսում որտեղ իրականացնեն գործողություններ, ինչպես, ինչ տեմպերով, ինչ մասշտաբով և ինչ ժամկետներում՛՛:

Քիրբին հրաժարվել է մեկնաբանել NBC-ի հաղորդումը, ըստ որի՝ ԱՄՆ վարչակազմն ընդունում է, որ ուկրաինական կողմը Ղրիմը հետ վերցնելու համար ռազմական հնարավորություններ ունի, սակայն կարծում է, որ նման փորձերը հղի են միջուկային էսկալացիայով։

Իր հերթին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն էլ հայտարարել է, որ Սպիտակ տան կարծիքով Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններ սկսելու ժամանակը դեռ չի եկել։

  • Կիսվել: