չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
ԱՄՆ-ն, սպանելով գեներալ Սուլեյմանիին, մեծ սխալ է թույլ տվել. Իրանի ԱԳՆ

ԱՄՆ-ն, սպանելով գեներալ Սուլեյմանիին, մեծ սխալ է թույլ տվել. Իրանի ԱԳՆ

Իրանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ սպանելով գեներալ Սուլեյմանիին, ԱՄՆ-ը մեծ սխալ է թույլ տվել, գրում է parstoday.com-ը:

Երեքշաբթի օրը,  գեներալ Ղասեմ Սուլեյմանիի նահատակության առաջին տարելիցի շեմին, Իրանի արտգործնախարարությունը թվիթերում գրել է.«Ամերիկացի ուժերի դուրս գնալու մասին Իրաքի խորհրդարանի պատգամավորների որոշումը տարածաշրջանում նրանց չար ներկայության ավարտի սկիզբն է: Մեր տարածաշրջանը խիստ տուժել է ԱՄՆ-ի օրինազանց վարչակազմի միջամտությունների պատճառով»:

2020թ. հունվարի 3-ին, Բաղդադի օդանավակայանի դեմ ԱՄՆ-ի իրականացրած ավիահարվածի հետևանքով, նահատակվեցին ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սուլեյմանին, Ալ Հաշդ ալ Շաաբի ուժերի փոխրամանատար Աբու Մեհդի ալ-Մուհանդեսը և նրանց 8 զինակիցներ:

Տեսանյութում պատկերված է Բաղդադի օդանավակայանի ճանապարհին հրամանատարների նահատակության վայրը:

 

  • Կիսվել: