ԱՄՆ-ն շուտով կոչնչացնի Իրանի բոլոր պաշտպանական ձեռնարկությունները. Պենտագոնի ղեկավար
ԱՄՆ-ն շուտով կոչնչացնի Իրանի բոլոր պաշտպանական ձեռնարկությունները: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը:
Նա նշել է, որ բալիստիկ հրթիռների արտադրության օբյեկտները վերացվել են երկու օր առաջ։
Հեգսեթի խոսքով՝ ԱՄՆ-ն շարունակում է մեծացնել իր ռազմական կարողությունները՝ Իրանի դեմ գործողության շրջանակում: «Այսօր կրկին կկիրառվեն ամենածավալուն հարվածները, որոնք Ամերիկան երբևէ հասցրել է Իրանի և Թեհրանի երկնքին։ Մարտական թռիչքների ու ռմբակոծությունների քանակն այս պահին ամենաբարձրն է»,-ասել էնա և հավելել, որ ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածել են ավելի քան 15000 թիրախի՝ Իրանում ռազմական գործողության սկսվելուց ի վեր։


