ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԱՄՆ-ն ՌԴ-ին թույլ չի տա ամերիկյան բանկերում Ռուսաստանի սուվերեն պարտքի համար դոլարով վճարումներ կատարել

ԱՄՆ-ն ՌԴ-ին թույլ չի տա ամերիկյան բանկերում Ռուսաստանի սուվերեն պարտքի համար դոլարով վճարումներ կատարել

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ՌԴ-ին թույլ չի տա ԱՄՆ բանկերում Ռուսաստանի սուվերեն պարտքի համար դոլարով վճարումներ կատարելու համար, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով գերատեսչության ներկայացուցչին։

Մարտի 16-ին Մոսկվան ստիպված էր արժեկտրոններ վճարել իր սուվերեն եվրապարտատոմսերի երկու թողարկումների համար՝ ընդհանուր 117,2 մլն դոլարի չափով. սա իր արտաքին պարտքի առաջին վճարումն էր պահուստների մի մասի սառեցումից հետո։ Մարտի 17-ին ՌԴ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ մարտի 14-ին ուղարկված եվրապարտատոմսերի երկու թողարկումներով վճարումների հանձնարարականը կատարվել է։

  • Կիսվել: