ԱՄՆ-ն պաշտոնապես դուրս է եկել Փարիզի կլիմայական համաձայնագրից
ԱՄՆ-ը պաշտոնապես դուրս է եկել Փարիզի կլիմայական համաձայնագրից: Ըստ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի քարտուղարության՝ ԱՄՆ-ի դուրս գալն ուժի մեջ է մտել այսօր՝ հունվարի 27-ին՝ Միացյալ Նահանգների կողմից ՄԱԿ-ին համապատասխան ծանուցումը ներկայացնելուց ուղիղ մեկ տարի անց։
ԱՄՆ նախագահ Դոնալո Թրամփը համաձայնագրից դուրս գալու մասին գործադիր հրամանագիր է ստորագրել իր վերանշանակման օրը՝ 2025 թվականի հունվարին: Փարիզի համաձայնագիրը նպատակ ունի զսպել գլոբալ տաքացումը և կանխել կլիմայի փոփոխության ավերիչ հետևանքները։
Նշենք, որ ԱՄՆ-ի դուրս գալը կհանգեցնի կլիմայի փոփոխությանը հարմարվելու և դրա հետևանքներից պաշտպանվելու ամենաաղքատ երկրներին օգնելու ծրագրերի ֆինանսավորման զգալի կրճատման:


