ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ են սահմանել Իրանի դեմ
ԱՄՆ իշխանությունները 14 լցանավ են ավելացրել Իրանի հետ կապված պատժամիջոցային ցուցակներում: Այս մասին հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը:
Նշվում է, որ սահմանափակումներ են կիրառվել նաև 15 ընկերության դեմ, այդ թվում՝ Թուրքիայից, ԱՄԷ-ից և Չինաստանից, ինչպես նաև երկու ֆիզիկական անձի դեմ։
Պատժամիջոցները, ըստ ԱՄՆ Պետքարտուղարության, կապված են իրանական նավթի, նավթամթերքի ապօրինի առևտրի հետ:
Սահմանափակող միջոցները կիրառվել են Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցային գործընթացի ֆոնին։
Ավելի վաղ Օմանի մայրաքաղաքում ավարտվել էր բանակցությունների հերթական փուլը։ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել բանակցությունները։ Նրա խոսքով՝ խորհրդակցությունները ինտենսիվ են եղել։


