երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
ԱՄՆ-ն մտավախություն ունի իր մարտունակության վերաբերյալ՝ Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով. WSJ

ԱՄՆ-ն մտավախություն ունի իր մարտունակության վերաբերյալ՝ Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով. WSJ

Միացյալ Նահանգները մտավախություն ունի երկրի մարտունակության վերաբերյալ՝ Ուկրաինային զենքի որոշակի տեսակների, այդ թվում 155 մմ արկերի մատակարարման պատճառով, քանի որ ռազմական գործողությունները ոչնչացնում են ամերիկյան զենքի պաշարները։ Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը։

Մի շարք պաշտոնյաներ մտավախություն ունեն, որ 155 մմ տրամաչափի արկերի տեղափոխումը Կիև ԱՄՆ-ի պաշարները կհասցնի «անհարմար ցածր մակարդակի»։

«Այդ մակարդակը կրիտիկական չէ, քանի որ Միացյալ Նահանգները ներգրավված չէ որևէ խոշոր ռազմական հակամարտության մեջ, բայց դա նաև այն պաշարների մակարդակը չէ, որով մենք կցանկանայինք մարտի մեջ մտնել»,- բացատրել է աղբյուրը:

ԱՄՆ պաշտպանության նախարարության աղբյուրները պարզաբանել են, որ անկանխատեսելի սպառնալիքներին դիմակայելու համար նախատեսված զենքի պաշարները զգալիորեն նվազել են Կիևին HIMARS, M777 հաուբիցներ և այլ տեսակի զենքեր տրամադրելուց հետո։

  • Կիսվել: