երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ԱՄՆ-ն մտահոգություն է հայտնել Վրաստանում աղմկահարույց օրենքի առնչությամբ

ԱՄՆ-ն մտահոգություն է հայտնել Վրաստանում աղմկահարույց օրենքի առնչությամբ

ԱՄՆ-ն շարունակում է խորապես մտահոգված լինել, որ եթե ընդունվի այս օրինագիծը, ապա այն կվնասի Վրաստանի քաղաքացիների կյանքը բարելավելու ուղղությամբ աշխատող քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, և դա Վրաստանը կհեռացնի եվրոպական ուղուց: Այս մասին ասված է ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարության մեջ, տեղեկացնում է NGnewsgeorgia-ն:

«Մենք նաև մտահոգված ենք, որ օրինագիծը անկախ լրատվամիջոցներին կխանգարի բարձրորակ տեղեկություն տրամադրել Վրաստանի քաղաքացիներին։ Շարունակում ենք հրապարակայնորեն և մասնավոր կերպով հայտնել մեր մտահոգությունները»,- նշված է հայտարարության մեջ։

Նշենք, որ Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը Ռուսթավելիի պողոտայում այս պահին ընթացող բազմահազարանոց բողոքի ցույցին զուգահեռ առաջին ընթերցմամբ հավանություն տվեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքին, որը հայտնի է որպես «ռուսական օրենք»։

  • Կիսվել: