երկուշաբթի, հունիս 2
2 / 6 / 2025
ԱՄՆ-ն մինչև 2023-ի սեպտեմբեր կվերացնի իր քիմիական զենքի բոլոր պաշարները. ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնական

ԱՄՆ-ն մինչև 2023-ի սեպտեմբեր կվերացնի իր քիմիական զենքի բոլոր պաշարները. ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնական

ԱՄՆ-ն մինչեւ 2023 թ. սեպտեմբերը վերացնելու է իր քիմիական զենքի բոլոր պաշարները: Այս մասին ուրբաթ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի՝ միջուկային ծրագրերի, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության հարցով օգնական Դեբորա Ռոզենբլումը՝ ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հարցով հանձնաժողովի լսումներում:

Նա, մասնավորապես, նշել է. «Հպարտությամբ տեղեկացնում եմ, որ մենք ոչնչացրել ենք Միացյալ Նահանգների քիմիական զենքի զինանոցի 98 տոկոսը: Մենք մոտ ենք նախատեսված ժամկետներում՝ մինչև 2023 թ սեպտեմբեր, ԱՄՆ-ի քիմիական զենքի ողջ ժառանգած պաշարի ոչնչացման ավարտին՛՛:

 

  • Կիսվել: