ԱՄՆ-ն միջնորդ է, այլ ոչ թե կողմ Ուկրաինայի հակամшրտության մեջ․ Ուիթքոֆ
ԱՄՆ-ն միջնորդ է, այլ ոչ թե կողմ Ուկրաինայի հակամարտության մեջ: Այս մասին հայտարարել է հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆը։
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք մեզ համարում ենք միջնորդ։ Մենք մեզ չենք համարում այս հակամարտության անմիջական մասնակից։
Հետևաբար, մենք երբեք չենք դիմել ուկրաինացիներին, նրանց ղեկավարությանը, փորձելով պարտադրել որևէ դիրքորոշում կամ կարծիք, որին մենք ակնկալում ենք, որ Ուկրաինան կհետևի։
Մենք ուշադիր լսել ենք Ուկրաինայի ղեկավարությանը. ինչ կարող են անել, ինչ չեն կարող, որտեղ կա քաղաքական տարածք խնդիրը լուծելու համար, ինչպես պետք է մոտենանք տարածքային հարցին, թե ընդհանրապես չքննարկենք այն»:
Տեսանյութը՝ այստեղ:


