ԱՄՆ-ն կշարունակի հարվածել հութիներին, քանի դեռ նրանք վտանգավոր են․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ԶՈՒ հարձակումները եմենյան հութիների ուղղությամբ կշարունակվեն այնքան, քանի դեռ նրանք նավագնացության համար վտանգ են ներկայացնում։
«Մենք նրանց ուղղությամբ հարվածում ենք ամեն օր և ամեն գիշեր՝ ավելի ու ավելի ուժգին։ Նրանց հնարավորությունները, որ սպառնում են նավագնացությանը և տարածաշրջանին, արագորեն ոչնչացվում են։ Մեր հարվածները շարունակվելու են, քանի նրանք նավագնացության համար չեն դադարի վտանգ ներկայացնել»,- գրել է Թրամփը Truth Social-ում։
Նա հայտարարել է՝ եթե հութիները դադարեն կրակել ամերիկյան նավերի ուղղությամբ, Միացյալ Նահանգներն ի պատասխան` կդադարեցնի կրակը։ Թրամփը նաև սպառնացել է Իրանին, որը, նրա համոզմամբ, հութիների «Անսար Ալլահ» շարժման հովանավորն է։