ԱՄՆ-ն կշարունակի համագործակցել Հնդկաստանի ու Պակիստանի ղեկավարության հետ՝ խաղաղ կարգավորում փնտրելով․ Ռուբիո
Ամերիկյան վարչակազմը շփումներ կունենա Հնդկաստանի ու Պակիստանի ղեկավարության հետ՝ երկկողմ հակամարտության կարգավորման նպատակով, X-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նա ընդգծել է, որ «ուշադրությամբ հետևում է Հնդկաստանի ու Պակիստանի միջև իրավիճակին»։
Պետքարտուղարի խոսքով՝ ԱՄՆ-ն կշարունակի համագործակցել Հնդկաստանի ու Պակիստանի ղեկավարության հետ՝ խաղաղ կարգավորում փնտրելով։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս հակամարտության թեժացումն ամոթալի էր համարել՝ հույս հայտնելով, որ այն հնարավորինս արագ կկարգավորվի։