շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
ԱՄՆ-ն կոչ է անում Ադրբեջանին հարգել քաղաքացիների իրավունքները եւ օպերատիվ կերպով ազատ արձակել Բախտիյար Հաջիեւին

ԱՄՆ-ն կոչ է անում Ադրբեջանին հարգել քաղաքացիների իրավունքները եւ օպերատիվ կերպով ազատ արձակել Բախտիյար Հաջիեւին

ԱՄՆ-ն կոչ է անում Ադրբեջանին հարգել քաղաքացիների իրավունքները եւ օպերատիվ կերպով ազատ արձակել Բախտիյար Հաջիեւին, որը ձերբակալվել է խուլիգանության մեղադրանքով, հաղորդում է TURAN-ը:

«Մենք խորապես մտահոգված ենք պարոն Հաջիեւի ձերբակալությամբ եւ կոչ ենք անում իշխանություններին անհապաղ ազատ արձակել նրան»,-ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Վեդանտ Փաթելը։

«ԱՄՆ-ն շարունակում է հավատարիմ մնալ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի խթանմանը, եւ մենք կրկին կոչ ենք անում կառավարությանը հարգել իր քաղաքացիների իրավունքները, ներառյալ նրանց տեսակետները խաղաղ արտահայտելու իրավունքը»,-հավելել է նա։ 

Հաջիեւը ձերբակալվել է ուրբաթ օրը եւ դատապարտվել 50 օրվա նախնական կալանքի։ Նրան մեղադրում են խուլիգանության եւ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ։

  • Կիսվել: