ԱՄՆ-ն Իսրայելին կոչ է արել հետաձգել Գազայի հատվածում լայնածավալ գործողությունը. աղբյուր
ԱՄՆ-ն Իսրայելին կոչ է արել հետաձգել Գազայի հատվածում լայնածավալ գործողությունը՝ իսրայելցի պատանդների ազատ արձակման շուրջ բանակցություններն ավարտելու համար: Այս մասին տեղեկացնում է The Jerusalem Post-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին:
Պարբերականը նշում է. «Կոչը պարունակում է երկու հիմնական կետ՝ հետաձգել Գազայում լայնածավալ գործողությունը և թույլատրել բանակցությունների շարունակությունը ռազմական գործողություններին զուգահեռ»:
Հաղորդվում է նաև, որ Իսրայելի պաշտոնական ներկայացուցիչները հայտարարել են, որ իսրայելական բանակը լայնածավալ ցամաքային գործողություն է սկսում և չի հեռանա այն շրջաններից, որտեղ արդեն մտել է, նույնիսկ հնարավոր համաձայնության շրջանակներում: Ավելին, նրանք շատ բարդ են համարել հրադադարի ռեժիմի ներդրման հնարավորությունը:
Իր հերթին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է. «Եթե կա ժամանակավոր հրադադար մտցնելու հնարավորություն՝ պատանդներին վերադարձնելու համար, մենք պատրաստ ենք դրան»։