ԱՄՆ-ն ՀՕՊ համակարգեր եւ անօդաչուներ կմատակարարի Ուկրաինային
ԱՄՆ-ը գաղտնի կպահի խորհրդակցությունները Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման վերաբերյալ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, գրում է BBC-ն։
Բացի այդ, Սպիտակ տունը մտադիր չէ բացահայտել այդ զինատեսակների գտնվելու վայրը։ «Մենք մտադիր ենք գաղտնի պահել այդ բանակցությունները, մենք խորհրդակցում ենք մի քանի գործընկերների հետ»,- ասել է Փսակին։
ԶԼՄ-ները նշում են, որ խոսքն Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգերի եւ ամերիկյան անօդաչու-ռումբերի մատակարարման մասին է։