ԱՄՆ-ն ևս 800 մլն դոլարի սպառազինություն կուղարկի Ուկրաինա
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստվում է հայտարարել Ուկրաինային հավելյալ 800 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն հատկացնելու մասին, տեղեկացնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Նշվում է, որ ռազմական օգնություն տրամադրելու մասին նոր փաթեթի բովանդակությունը նման է լինելու նախորդին։
Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին Բայդենը հայտարարել է, որ Վաշինգտոնը Կիևին 800 մլն ԱՄՆ դոլարի ռազմական աջակցություն կտրամադրի: