ԱՄՆ-ն և Ռուսաստանը համաձայնել են վերսկսել բարձր մակարդակի ռազմական երկխոսությունը
Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները Աբու Դաբիում կայացած բանակցությունների ընթացքում համաձայնության են եկել վերսկսել բարձր մակարդակի ռազմական երկխոսությունը, հայտնել է հայտնել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունը (EUCOM), տեղեկացնում է Ինտերֆաքս-ը:
Ինչպես նշվում է՝ երկխոսությունը կասեցվել է 2021 թվականի աշնանը։
Ընդգծվում է, որ այս հաղորդակցման ուղին կողմերին թույլ կտա պահպանել մշտական կապ՝ նրանց հնարավորություն տալով աշխատել համաշխարհային կայունությունը պահպանելու ուղղությամբ։
«Զինվորականների միջև երկխոսության պահպանումը կարևոր է համաշխարհային կայունության և խաղաղության համար և ապահովում է գործիքներ թափանցիկության բարձրացման և լարվածության թուլացման համար»,-ասված է հայտարարության մեջ։


