երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն համոզում են Իսրայելին չդիմել Գազայի հատված ցամաքային ներխուժման. Times of Israel

ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն համոզում են Իսրայելին չդիմել Գազայի հատված ցամաքային ներխուժման. Times of Israel

ՀԱՄԱՍ-ի կողմից Գազայի հատվածից երկու պատանդի ազատ արձակումից հետո ԱՄՆ-ն եւ եվրոպական մի շարք պետություններ թաքուն համոզում են Իսրայելին չդիմել ցամաքային հարձակման՝ մտավախություն ունենալով, որ այդ ներխուժումը զրոյի կհանգեցնի նոր պատանդների ազատման բոլոր ջանքերը տեսանելի ապագայում, տեղեկացրել է Times of Israel-ը՝ հղում կատարելով բարձրաստիճան դիվանագիտական պաշտոնյային։

Արեւմտյան կառավարությունները, որոնք ճնշում են գործադրում Իսրայելի վրա, իրենց քաղաքացիներն ունեն նրանց մեջ, որոնց չեն գտել, եւ կարծում են, որ որքան շատ ժամանակ անցնի, այնքան ավելի դժվար կլինի հասնել պատանդների ազատման, ասել է աղբյուրը։

Կառավարություններն ընդունում են, որ ցամաքային ներխուժումը միանգամայն հավանական է, եւ Իսրայելին չեն ասում, որ առհասարակ չսկսի այն, այլ ավելի շուտ զերծ մնա՝ փորձելու համար ստուգել՝ կկարողանան արդյոք լրացուցիչ ջանքերը պսակվել հաջողությամբ, տեղեկացրել է աղբյուրը իսրայելական պարբերականին։

  • Կիսվել: