շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ԱՄՆ-ն երբեք, երբեք, երբեք չի ճանաչի Ռուսաստանի հավակնությունները Ուկրաինայի ինքնիշխան տարածքի նկատմամբ. Բայդեն

ԱՄՆ-ն երբեք, երբեք, երբեք չի ճանաչի Ռուսաստանի հավակնությունները Ուկրաինայի ինքնիշխան տարածքի նկատմամբ. Բայդեն

ԱՄՆ-ն «երբեք, երբեք, երբեք» չի ճանաչի Ուկրաինայի տարածքը բռնակցելու Ռուսաստանի փորձը, Ռուսաստանին նոր տարածքների միացումից հետո Միացյալ Նահանգները կաջակցի դրանք վերադարձնելու Կիևի փորձերին: հայտարարել է նախագահ Ջո Բայդենը, գրում է BBC-ը։

Նա այս մասին ասել է ուրբաթ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի սպասվող ելույթից առաջ, որում նա պետք է հայտարարի, որ Ուկրաինայի Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերը միանում են Ռուսաստանին։

Բռնակցման արդյունքում ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ, հավելում է աղբյուրը:

«Ռուսաստանը խախտում է միջազգային իրավունքը, ոտնահարում է ՄԱԿ-ի կանոնադրությունը և ամենուր ցույց է տալիս իր արհամարհանքը խաղաղ ազգերի նկատմամբ։ Միացյալ Նահանգները, ես ուզում եմ շատ հստակ ասել այս հարցում, երբեք, երբեք, երբեք չի ճանաչի Ռուսաստանի հավակնությունները Ուկրաինայի ինքնիշխան տարածքի նկատմամբ»,- ասել է Բայդենը։

  • Կիսվել: