կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ԱՄՆ-ն դատապարտել է Իսրայելի հրթիռակոծությունը Գազայի հատվածից

ԱՄՆ-ն դատապարտել է Իսրայելի հրթիռակոծությունը Գազայի հատվածից

Երուսաղեմում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սթեֆանի Հալեթը դատապարտել է Իսրայելի հրթիռակոծումը Գազայի հատվածից։

«Ես դատապարտում եմ ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների կողմից Իսրայելի քաղաքացիական բնակչության հրթիռակոծումը»,- նշվել է նրա Х-ի միկրոբլոգում տեղադրված հայտարարությունում։

«Ես կապի մեջ եմ իսրայելցի պաշտոնական անձանց հետ եւ լիովին աջակցում եմ նման ահաբեկչական գրոհներից պաշտպանվելու Իսրայելի իրավունքին»,- ավելացրել է նա։

Ավելի վաղ հայտնի էր դարձել ՀԱՄԱՍ շարժման կողմից Իսրայելի հրթիռակոծման մասին։ ՑԱԽԱԼ-ը հայտարարել է, որ «պատրաստ է պատերազմի»։

ՀԱՄԱՍ-ի ռազմական թեւի առաջնորդ Մոհամեդ Դեյֆն իր հերթին հայտարարել է, որ զինված խմբավորումը նոր ռազմական գործողություն է սկսել Իսրայելի դեմ։ Դեյֆը իր հայտարարությունում հայտնել է, որ շաբաթ առավոտյան Իսրայելի տարածքի ուղղությամբ արձակվել է 5 000 հրթիռ, սա դարձել է «Շտորմ Ալ-Աքսա» գործողության սկիզբը։ Իսրայելը նույնպես տեղեկացրել է, որ Գազայից երկիր են թափանցել գրոհայիններ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: