երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԱՄՆ-ը հասցրել է իրավիճակը այն կետին, որ ավելի վատ լինել չի կարող. Լավրով

ԱՄՆ-ը հասցրել է իրավիճակը այն կետին, որ ավելի վատ լինել չի կարող. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարություններն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ բանակցել չցանկանալու մասին չեն բարդացնում միջազգային իրավիճակը։ Պատճառն այն է, որ «իրավիճակն այսօր, առաջին հերթին հենց ԱՄՆ-ում, արդեն հասցվել է այնպիսի վիճակի, որ, իմ կարծիքով, ավելի վատանալ չի կարող»։

Նրա խոսքով՝ Մոսկվան չի խուսափում Վաշինգտոնի հետ որեւէ շփումից։ Այնուամենայնիվ, ոչ ոք դեռ որևէ ողջամիտ նախաձեռնություն չի առաջարկել, հավելել է նա:

Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի նախատեսում հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նա հավանաբար նկատի է ունեցել G20-ի գագաթնաժողովում Բայդենի և Պուտինի հանդիպման հնարավորությունը: Այն կանցկացվի Ինդոնեզիայում՝ Բալի կղզում, 2022 թվականի նոյեմբերի 15-16-ը։

Ինքը՝ Բայդենը, ավելի վաղ CNN-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Պուտինի հետ հանդիպելու պլաններ չունի։ Նա պարզաբանել է, որ սկզբունքները թույլ են տալիս զրուցել ՌԴ ղեկավարի հետ, բայց ամեն ինչ կախված է առաջարկվող թեմայից։

  • Կիսվել: