չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
ԱՄՆ-ն ավելի քան 150 ինքնաթիռ է մոտեցրել Իրանին. աղբյուր

ԱՄՆ-ն ավելի քան 150 ինքնաթիռ է մոտեցրել Իրանին. աղբյուր

ԱՄՆ ԶՈւ-ն մեծացրել է ներկայությունը Իրանի մերձակայքում, տեղեկացնում է The Washington Post-ը՝ հղում անելով արբանյակային լուսանկարներին։

Նշվում է, որ ավելի քան 150 ռազմական ինքնաթիռ է տեղափոխվել Եվրոպայի և Մերձավոր Արևելքի բազաներ այն բանից հետո, երբ փետրվարի 17-ին Ժնևում ավարտվել է ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային բանակցությունների երկրորդ փուլը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները հանդիպել են փետրվարի 17-ին Ժնևում, որտեղ երկու կողմերն էլ հայտարարել են, որ առաջընթաց է գրանցվել։

Նշենք նաև, որ նախագահ Թրամփը փետրվարի 20-ին տարածաշրջանում ռազմական մեծ կուտակումների ֆոնին հայտարարել է, որ քննարկում է Իրանի վրա սահմանափակ ռազմական հարված հասցնելու հարցը՝ նախազգուշացնելով, որ Թեհրանը մի քանի օր ունի իր միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու համար։

  • Կիսվել: