հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
ԱՄՆ-ն արգելել է «Աերոֆլոտ»-ի 33 ինքնաթիռների և Աբրամովիչի ինքնաթիռի թռիչքները

ԱՄՆ-ն արգելել է «Աերոֆլոտ»-ի 33 ինքնաթիռների և Աբրամովիչի ինքնաթիռի թռիչքները

Արտահանման վերահսկման միջոցառումների շրջանակում ԱՄՆ-ն արգելել է այն ինքնաթիռների թռիչքները, որոնք վերջերս թռել են Ռուսաստան։ Դրանցից 33-ը պատկանում են ՛՛Աերոֆլոտ՛՛-ին, մեկը՝ Ռոման Աբրամովիչին:

ԱՄՆ Առևտրի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ նշվելով, որ իրենք Արդյունաբերության և անվտանգության բյուրոյի միջոցով հայտնաբերել են առևտրային և մասնավոր ինքնաթիռներ, որոնք թռել են Ռուսաստան՝ խախտելով արտահանման վերահսկողությունը։

Հաղորդվում է նաև, որինքնաթիռներին ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ է հատուկ թույլտվություն, այլապես սպառնում են տարբեր սահմանափակումներ։

 

 

  • Կիսվել: