ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԱՄՆ Կոնգրեսի հայկական և հունական լոբբին կանխում է արդիականացված F-16 Block 70 կործանիչների վաճառքը Թուրքիային

ԱՄՆ Կոնգրեսի հայկական և հունական լոբբին կանխում է արդիականացված F-16 Block 70 կործանիչների վաճառքը Թուրքիային

ԱՄՆ Կոնգրեսի հայկական և հունական լոբբին կանխում է արդիականացված F-16 Block 70 կործանիչների վաճառքը Թուրքիային և Անկարայի F-16-ների արդիականացումը։

Այս մասին CNNturk-ի եթերում հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ «Մենք այս հարցում կապի մեջ ենք ամերիկյան ռազմական վերնախավի հետ, և կան դրական մոտեցումներ, բայց հարցը կորոշվի Կոնգրեսում»,- ասաց նա։

Անկարան վճարել է F-35 նորագույն կործանիչների գնման համար, սակայն ռուսական С-400-ներ գնելուց հետո ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել և արգելափակել կործանիչների մատակարարումը Թուրքիային։

Վճարված գումարով Թուրքիան ցանկանում է գնել առնվազն նոր F-16 ինքնաթիռներ։

  • Կիսվել: