երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱՄՆ կոնգրեսականը շարունակում է ընդդիմանալ Թուրքիային F16-երի վաճառքին

ԱՄՆ կոնգրեսականը շարունակում է ընդդիմանալ Թուրքիային F16-երի վաճառքին

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը շարունակում է դեմ լինել Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելուն՝ չնայած այն հանգամանքին, որ Թուրքիան հանել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցում իր առարկությունը։

 

Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ Մենենդեսը վերջերս հարցազրույց է տվել. «Մենք շարունակում ենք բարձրաձայնել մեր մտահոգությունները։ Ոչ մի նոր բան չկա: Այդ ինչպե՞ս է մեզ ձեռնտու, եթե փորձենք F-16-երը վաճառել մի երկրի, որը ՆԱՏՕ-ի անդամների նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն է վարում»։

Թուրքական աղբյուրը շեշտում է, որ Մենենդեսը դեմ էր արտահայտվում այս գործարքին Թուրքիայում մարդու իրավունքների խախտումների, Անկարայի կողմից Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցությունը խոչընդոտելու  և Հունաստանի նկատմամբ Թուրքիայի քաղաքականության պատճառով։

Ըստ պաշտոնական Վաշինգտոնի՝ F-16-երի արդիականացումն ու արդիականացված նոր խմբաքանակի վաճառքը Թուրքիային համապատասխանում է ԱՄՆ-ի շահերին։

  • Կիսվել: