երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ԱՄՆ իշխանությունները դեմ են դեպի ԵՄ ռուսական նավթի մատակարարման արգելքին

ԱՄՆ իշխանությունները դեմ են դեպի ԵՄ ռուսական նավթի մատակարարման արգելքին

ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ Եվրամիություն ռուսական նավթի մատակարարման արգելքի դեպքում շուկաների անհավասարակշռությունը կմեծանա, իսկ դրանց կայունացման ծրագիրը չի աշխատի։ Այս մասին ապրիլի 21-ին առցանց սեմինարի ժամանակ ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնականի տեղակալ, համաշխարհային տնտեսական հարցերով պատասխանատու Դյուլիպ Սինգհը։

Նրա խոսքերով՝ ռուսական նավթի արտահանումը G7 երկրներ նվազել է օրական ընդհանուր առմամբ 2 մլն բարելով: Նաև տեղեկացրել է, որ «OPEC+»-ը կամաց-կամաց մեծացնում է արդյունահանումը: Այդուամենայնիվ, ըստ նրա, այդ ամենը միասին զգալի անհավասարակշռություն է ստեղծում պետության  համար, քանի որ նավթի արժեքը «սպառող երկրների մեծ մասի համար չափազանց բարձր է՝ հարմարավետ լինելու համար»։

ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը հինգշաբթի օրը նույնպես ասել է, որ Եվրամիություն ռուսական նավթի մատակարարումների անհապաղ էմբարգոն կվնասի թե՛ Եվրոպային, թե՛ աշխարհին։

 

  • Կիսվել: