հինգշաբթի, հունիս 18
18 / 6 / 2026
ԱՄՆ–Իրան բանակցությունները կարող են կայանալ ոչ թե Թուրքիայում, այլ Օմանում

ԱՄՆ–Իրան բանակցությունները կարող են կայանալ ոչ թե Թուրքիայում, այլ Օմանում

ԱՄՆ-ի և Իրանի միջև նախատեսված միջուկային բանակցությունները, որոնք պետք է կայանային Ստամբուլում, կարող են տեղափոխվել Օման։ Իրանի կողմից ներկայացված առաջարկը՝ փոխել հանդիպման անցկացման վայրը և ձևաչափը, ընդունվել է ԱՄՆ վարչակազմի կողմից։ Նշվել է նաև, որ բանակցությունների ճշգրիտ ժամանակացույցի և ձևաչափի վերաբերյալ մանրամասներ այս փուլում դեռրս չեն հրապարակվելու, գրում է ermenihaber.am-ը:

Բացի այդ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը շարունակում են ակտիվ շփումները՝ նշելով, որ Իրանը պատրաստակամություն է ցուցաբերում պայմանավորվածության ձեռքբերման հարցում: Իսկ ավելի վաղ ամերիկյան մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, թե ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիթքոֆը և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին կարող են հանդիպել Ստամբուլում, սակայն վերջին զարգացումների արդյունքում որպես բանակցությունների անցկացման հիմնական վայրը դիտարկվում է Օմանը։

Հիշեցնենք, որփետրվարի 3-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սաուդիան Արաբիայի թագաժառանգ Մուհաամմադ բին Սալմանի հետ հանդիպման ընթացքում հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստ է ստանձնել միջնորդի դերը՝ ԱՄՆ-Իրան լարվածության հարցում:

  • Կիսվել: