ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
ԱՄՆ-ին պետք չէ, որ Եվրոպան լինի իր վասալը․ պետքարտուղար

ԱՄՆ-ին պետք չէ, որ Եվրոպան լինի իր վասալը․ պետքարտուղար

ԱՄՆ-ին պետք չէ, որ Եվրոպան լինի ԱՄՆ վասալը և կախվածություն ունենա իրենից: Այս մասին, մեկնաբանելով Վաշինգտոնի դերը ՆԱՏՕ-ի շրջանակներում կոլեկտիվ անվտանգության ապահովման գործում, հայտարարել էԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:

Նա, մասնավորապես, նշել է. «Ոչ մի կառավարության համար չկա ավելի կարևոր պարտավորություն, քան սեփական ժողովրդին և ազգին պաշտպանելու կարողությունը։

Ահա թե ինչու մենք խոսում ենք մեր գործընկերների՝ ՆԱՏՕ-ում կարողություններ ունենալու կարևորության մասին։ Ամեն անգամ, երբ մենք խոսում ենք այդ մասին, մարդիկ խուճապի են մատնվում։ Նրանք մտածում են. «Օ՜, դա նշանակում է, որ դուք լքելու եք ՆԱՏՕ-ն, լքելու եք ձեր դաշնակիցներին»։

Կարծում եմ՝ մենք փորձում ենք ընդգծել, որ որքան ուժեղ են մեր դաշնակիցները, այնքան ուժեղ ենք մենք միասին»:

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: