ԱՄՆ-ի օրակարգում մնում է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հավանականությունը. Պետքարտուղարի օգնական
ԱՄՆ-ի օրակարգում դեռ կա Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հավանականությունը` պայմանավորված վերջինս կողմից ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերմամբ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ Պետքարտուղարի ռազմաքաղաքական հարցերով օգնական Քլարք Կուպերը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, ապա այդ հնարավորությունը միշտ դիտարկվել է: Չկա որևէ նախօրոք ծրագրված ժամանակահատված այդ հարցի քննարկման և պատժամիջոցների կիրառման համար՛՛: