ԱՄՆ-ի կողմից սահմանափակումների վերաբերյալ նման ևս մեկ որոշումը կարող է հանգեցնել վրաց-ամերիկյան հարաբերությունների էական վերանայման․ Կոբախիձե
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռոբին Դաննիգանի հետ, հայտնում են վրացական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ հանդիպմանը Կողախիձեն մտահոգություն հայտնել ԱՄՆ Պետդեպարտամենտի երեկվա որոշման առնչությամբ, որը նախատեսում է պատժամիջոցներ և վիզային սահմանափակումներ Վրաստանի քաղաքացիների, այդ թվում՝ ոստիկանների համար։
«Այս որոշմամբ ամերիկյան կողմը մոտեցել է կրիտիկական մի կետի, որը, եթե նման այլ որոշում կայացվի, կարող է հանգեցնել վրաց-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ Վրաստանի դիրքորոշման էական վերանայման», - ասել է Կոբախիձեն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 16-ին ԱՄՆ-ն սահմանափակումներ էր մտցրել Վրաստանի մի շարք պետական պաշտոնյաների նկատմամբ՝ ժողովրդավարությունը և մարդու իրավունքները ոտնահարելու համար։
Իր հերթին Վրաստանն արձագանքել է, որ այդ անձանց դեմ սահմանված ԱՄՆ պատժամիջոցները միջամտություն են երկրի խորհրդարանական ընտրություններին։