չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
ԱՄՆ-ի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակումը բացասաբար կանդրադառնա միջազգային շուկաների վրա․ Պեսկով

ԱՄՆ-ի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակումը բացասաբար կանդրադառնա միջազգային շուկաների վրա․ Պեսկով

ԱՄՆ-ի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակումը կշարունակի բացասաբար ազդել միջազգային շուկաների վրա։ Ինչպես տեղեկանում ենք «Ինտեֆաքս» գործակալությունից, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Նման գործողությունները, հավանաբար, կշարունակեն բացասաբար ազդել միջազգային շուկաների վրա. սա կարելի է ենթադրել մեծ վստահությամբ։ Այնուամենայնիվ, շատ մանրամասներ մնում են անորոշ և անհասկանալի, ուստի ես վերապահումով կմոտենամ որևէ էական մեկնաբանություն անելուն», - լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը։

Մեկնաբանությունն արվել է Հորմուզի նեղուցը շրջափակելու մասին Վաշինգտոնի հայտարարությունից հետո։

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ ԱՄՆ զինված ուժերն ապրիլի 13-ին կսկսեն իրանական նավահանգիստների շրջափակումը, սակայն չեն խոչընդոտի Հորմուզի նեղուցով նավարկող այն նավերին, որոնք չեն մտել և դուրս չեն եկել իրանական նավահանգիստներից։

Ի պատասխան՝ Իրանի զինված ուժերի խոսնակը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից միջազգային ջրերում նավերի նկատմամբ սահմանափակումները անօրինական են և «համարժեք են ծովահենության», և որ Իրանը վճռականորեն կներդնի «մշտական ​​մեխանիզմ»՝ նեղուցը վերահսկելու համար։

 

  • Կիսվել: