ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
ԱՄՆ-ի հետ կապված նավթային ընկերությունների ողջ նավթային ենթակառուցվածքը կվերածվի մnխրի կույտի․ Իրանի ռшզմական հրամանատարության ներկայացուցիչ

ԱՄՆ-ի հետ կապված նավթային ընկերությունների ողջ նավթային ենթակառուցվածքը կվերածվի մnխրի կույտի․ Իրանի ռшզմական հրամանատարության ներկայացուցիչ

ԱՄՆ-ի հետ կապված նավթային ընկերությունների ողջ նավթային, տնտեսական և էներգետիկ ենթակառուցվածքը կվերածվի մոխրի կույտի իրանական համապատասխան ենթակառուցվածքների վրա հարձակման դեպքում, հայտարարել է Իրանի ռազմական հրամանատարության Խաթամ ալ-Անբիա կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Էբրահիմ Զոլֆագարին, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Ավելի վաղ՝ շաբաթ օրը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր հարվածել իրանական Խարգ կղզու նավթային ենթակառուցվածքներին, եթե Հորմուզի նեղուցում նավագնացության ազատության համար խոչընդոտներ ստեղծվեն։

«Ի պատասխան ԱՄՆ ահաբեկիչ նախագահի հայտարարությունների՝ մենք հայտարարում ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության նավթային, տնտեսական և էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակման դեպքում, ինչպես նախկինում զգուշացրել էինք, հենց նույն պահին ողջ տարածաշրջանի այն նավթային ընկերություններին պատկանող նավթային, տնտեսական և էներգետիկ ողջ ենթակառուցվածքը, որոնցում ԱՄՆ-ն ունի իր մասնաբաժինը, կամ որոնք համագործակցում են ԱՄՆ-ի հետ, կոչնչացվի և կվերածվի մոխրի կույտի»,- Զոլֆագարիի խոսքերն է մեջբերում Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։

  • Կիսվել: