ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև ռազմական կապի ուղիները բաց են մնում. Պենտագոնի ներկայացուցիչ
ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ռազմական կապի ուղիները բաց են մնում, իսկ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը պատրաստ է մշտապես հաղորդակցվել ռուս գործընկերների հետ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
՛՛Հաղորդակցության գիծը բաց է՛՛,-նրա խոսքերն իր թիթերյան պաշտոնական էջում մեջբերել է ՛՛Ամերիկայի ձայն՛՛ ռադիոկայանի թղթակից Ջեֆ Սելդինը: Նրա խոսքով՝ պաշտպանության նախարարը պատրաստ է (ռուսական կողմի հետ) հաղորդակցվել այնքան, որքան անհրաժեշտ է։


