ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական գործողությունների սպառնալիք ներկայումս չկա. Թուրքիայի ԱԳՆ
ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական գործողությունների սպառնալիք ներկայումս չկա: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը:
Ըստ նրա՝ երկու կողմերը ցուցաբերում են բանակցելու պատրաստակամություն, և Թուրքիան օգտագործում է բոլոր հասանելի միջոցները՝ հակամարտությունը կանխելու համար։
Ֆւդանը հավելել է, որ հավատում է իրանական ռեժիմի անձեռնմխելիությանը։


