ԱՄՆ ֆինանսների նախարարը Իրանի համար երեք սցենար է ներկայացրել
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը Իրանի հարցում ամերիկյան կառավարության համար ուրվագծել է գործողությունների երեք հնարավոր ուղղություն՝ Թեհրանի հետ համաձայնության գալ, շարունակել շրջափակումը կամ հանրապետության դեմ հետագա հարվածներ հասցնել։
«Կան երեք սցենար՝ մենք կունենանք համաձայնագիր, մենք չենք ունենա համաձայնագիր, բայց կշարունակենք շրջափակումը, մենք կշարունակենք ճնշել նրանց, և կարծում եմ՝ ամեն օր նրանց համար իրավիճակը կվատթարանա։ Կամ մենք կվերադառնանք ռազմական գործողությունների», – ասել է Բեսենթը Ռեյգանի տնտեսական ֆորումում։


