ԱՄՆ ֆինանսների նախարարությունը բացահայտել է Էփշտեյնի 330 գալոն ծծմբաթթվի պատվերը
ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից հրապարակված փաստաթղթերում, որոնք վերաբերում են անչափահասների թրաֆիքինգի մեջ մեղադրվող ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործին, հիշատակվում է ծծմբական թթվի խոշոր պատվեր։
Բանկային փոխանցման հարցման մեջ Էփշտեյնի հետ կապված LSJE LLC ընկերությունը Gemini Seawater Systems-ից հայցում է 330 գալոն (մոտ 1250 լիտր) ծծմբական թթվի, «PH-ի փոխարինիչի» և մալուխի գնում՝ հակադարձ օսմոսի համակարգի տեղադրման համար։ Փաստաթուղթը թվագրված է 2018 թվականի դեկտեմբերի 6-ով։
Միևնույն ժամանակ, 2018 թվականի հունիսին, նույն ընկերությունը բիզնես-առաջարկ է ներկայացրել Բրայս Գորդոնին (ով, ըստ զԼՄ-ների տեղեկությունների, աշխատում էր Էփշտեյնի մոտ)՝ հակադարձ օսմոսի մեթոդով ծովի ջրի աղազերծման կայանի նախագծման և հետագա շահագործման հանձնման վերաբերյալ։ Ծծմբական թթուն նախատեսված է օգտագործել ֆինանսիստին պատկանող Գրեյթ Սեյնթ Ջեյմս կղզում։
Բացի այդ, փաստաթղթերում հայտնաբերվել է Լիթլ Սեյնթ Ջեյմս կղզում հակադարձ օսմոսի մեթոդով ծովի ջրի աղազերծման կայանի վերանորոգման մասին հաշվետվությունը. այնտեղ նույնպես կիրառվել է ծծմբական թթու։ Այս փաստաթուղթը թվագրված է 2014 թվականի փետրվարով, իսկ աշխատանքներն իրականացրել է TSG ընկերությունը։


