ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
ԱՄՆ և Չինաստանի նախագահները առաջիկայում կանցկացնեն առաջին հանդիպումը

ԱՄՆ և Չինաստանի նախագահները առաջիկայում կանցկացնեն առաջին հանդիպումը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որպես նախագահ նոյեմբերի 14-ին առաջին հանդիպումը կունենա Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ: Ինչպես հայտնում է The Washington Post-ը, նախագահները հանդիպելու են Բալիում G20-ի գագաթնաժողովի շրջանակում:

Երկրների ղեկավարները կքննարկեն Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև կապերը պահպանելու և խորացնելու ջանքերը: Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարինե Ժան-Պիեռը հայտնել է, որ երկրների ղեկավարները կքննարկեն նաև մի շարք տարածաշրջանային և գլոբալ հարցեր:

  • Կիսվել: