կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորում է խուսափել ՌԴ այցելությունից

ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորում է խուսափել ՌԴ այցելությունից

ԱՄՆ դեսպանությունը դիմել է Ռուսաստանում գտնվող իր քաղաքացիներին՝ հորդորելով չայցելել Կրասնոգորսկ,իսկ ՌԴ-ից դուրս գտնվող քաղաքացիներին՝ առհասարակ չայցելել այդ երկիր:

«Դեսպանատունը տեղյակ է Կրասնոգորսկում` «Կրոկուս սիթի հոլ»-ում, տեղի ունեցած ահաբեկչական միջադեպի մասին: ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում խուսափել այդ շրջանից և հետևել տեղական իշխանությունների հրահանգներին:

ԱՄՆ կառավարության` ՌԴ-ում ԱՄՆ քաղաքացիներին պլանային կամ հրատապ ծառայություններ մատուցելու հնարավորությունները լրջորեն սահմանափակված են, հատկապես` Մոսկվայում ԱՄՆ դեսպանությունից հեռու գտնվող շրջաններում։ Ներկայում ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ չի տրվում մեկնել ՌԴ»,- ասված է ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: