երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ամերիկյան նավերը մտել են Թայվանի նեղուց

Ամերիկյան նավերը մտել են Թայվանի նեղուց

Չնայած Պեկինի բողոքներին, ամերիկյան երկու ռազմանավ մտել են թայվանական նեղուց՝ անցնելով միջազգային ջրերով: Սա առաջին նման գործողությունն է այն բանից հետո, երբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ օգոստոսի սկզբին կղզի կատարած այցի պատճառով կտրուկ ուժեղացավ Թայվանի և Չինաստանի միջև լարվածությունը:

Չինաստանն այդ ժամանակ նրա այցին արձագանքեց լայնամասշտաբ զորավարժությունների անցկացմամբ։

Վերջին տարիներին ԱՄՆ ռազմածովային ուժերի և արևմտյան մի շարք այլ երկրների՝ Բրիտանիայի, Կանադայի նավերը կանոնավոր կերպով անցել են նեղուցով՝ առաջացնելով Պեկինի զայրույթը:

Վաշինգտոնը հայտարարում է, որ երկու հրթիռային հածանավերը ցույց են տալիս, որ հավատարիմ են միջազգային ջրերում լողալու ազատության սկզբունքին։

  • Կիսվել: