ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է Փելոսիի պատմական այցը Հայաստան

Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է Փելոսիի պատմական այցը Հայաստան

Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի պատմական այցը Հայաստանի Հանրապետություն։ Այս մասին ասված է վեհաժողովի տարածած հայտարարության մեջ։

Վեհաժողովը նշել է, որ Փելոսիի այցը կայացել է ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի վրա հարձակման ֆոնին, որի ընթացքոիմ Ադրբեջանը գնդակոծել է Հայաստանի արեւելյան եւ հարավարեւելյան սահմանների երկայնքով բնակեցված քաղաքացիական կենտրոնները՝ ակնհայտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի դրույթները։

«Խոսնակ Փելոսիի այցը Հայաստան ազդանշան է ուղարկում ողջ տարածաշրջանին՝ ամերիկյան արժեքների իրական նշանակության մասին»,- ասել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին՝ նշելով, որ Հայաստանի անկախացումից ի վեր Փելոսի ամերիկացի ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որը այցելել է Հայաստան եւ դա խորհրդանշական ուժ է փոխանցում եւ ժողովրդավարության պահպանման կարեւոր նշանակություն ունի:

«Որպես մարդու իրավունքների պաշտպան՝ խոսնակ Փելոսին վճռականորեն աջակցել է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության հաստատմանը եւ Ներկայացուցիչների պալատում ելույթ է ունեցել՝ ի պաշտպանություն 296-րդ բանաձեւի, որը 2019 թվականին ճնշող մեծամասնությամբ ընդունվել է Ներկայացուցիչների պալատում եւ վերահաստատել ԱՄՆ-ի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ », - գրված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: