ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ամերիկացիները միշտ ձգտել են պատերազմ հրահրել և ստեղծել անապահովություն ու իրանաֆոբիա. Իրանի նախագահի տեղակալ

Ամերիկացիները միշտ ձգտել են պատերազմ հրահրել և ստեղծել անապահովություն ու իրանաֆոբիա. Իրանի նախագահի տեղակալ

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի խորհրդարանական հարցերով տեղակալն ասել է. «Ամերիկացիները մշտապես ձգտել են Արևմտյան Ասիայի տարածաշրջանում պատերազմ հրահրել և անապահովություն ու Իրանաֆոբիա ստեղծել», գրում է parstoday.ir-ը:

Սեյյեդ Մոհամմադ Հոսեյնին ԱՄՆ-ի գլխավորած Արևմուտքի միակողմանիությանն ընդդիմանալու համար արտաքին քաղաքականության ոլորտում Իսլամական Հանրապետության ձեռքբերումների մասին ասել է. «ԱՄՆ-ն քայլեր է կատարել ոչ միայն Արևմտյան Ասիայում, այլև աշխարհի ցանկացած երկրում, որտեղ զգացել է, որ կարող է հօգուտ իրեն փոխել այդ երկրների ղեկավար կազմը»։

Հոսեյնին հավելել է. «ԱՄՆ-ի պարագլուխները, միշտ սխալ հաշվարկներ են անում Իրանի վերաբերյալ, քանի որ նրանք Իրանի ժողովրդին լավ չեն ճանաչել»։

Անդրադառնալով Սիրիայում երկրաշարժից տուժած մարդկանց հանդեպ ԱՄՆ-ի անմարդկային վերաբերմունքին՝ Հոսեյնին ասել է. «Մարդու իրավունքների պաշտպանի դերում հանդես եկող երկրները պատժամիջոցների պատրվակով կանխել են օգնության առաքումը ծանր պայմաններում գտնվող Սիրիայի ժողովրդին»:

Իրանի նախագահի տեղակալը հայտարարել է. «Ամերիկացիները պնդում էին, որ կոալիցիան ստեղծվել է ԻԼԻՊ-ի դեմ պայքարելու համար, սակայն նրանց գործողություններն իրականում ուղղված են Սիրիայի օրինական կառավարության դեմ»։

 

  • Կիսվել: