շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Ամերիկացի զինվորականները ոչնչացրել են Ալ-Քաիդայի առաջնորդներից մեկին

Ամերիկացի զինվորականները ոչնչացրել են Ալ-Քաիդայի առաջնորդներից մեկին

ԱՄՆ-ի զինված ուժերը ոչնչացրել են «Ալ-Քաիդայի» առաջնորդներից մեկին:

 Այս մասին հայտնում  է «ՌԻԱ Նովոստի» -ն ՝ հղում անելով ամերիկյան զինված ուժերի կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հայտարարությանը:
 
«Այսօրվա ավիահարվածի հետևանքով Սիրիայի հյուսիս-արևմուտքում ոչնչացվել է Ալ-Քաիդայի բարձրաստիճան առաջնորդ Աբդուլ Համիդ ալ-Մատարը: Մենք տվյալներ չունենք ավիահարվածի հետևանքով զոհված կամ վիրավորված խաղաղ բնակիչների մասին»,- ասվում է հայտարարության մեջ։
 
Նշվում է, որ ԱՄՆ օդուժը հարվածը հասցրել է MQ-9 անօդաչու թռչող սարքի օգնությամբ։

  • Կիսվել: